ՀԱԿՈԲ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԼՈԳ Вторник, 15.07.2025, 09:18
Մենյու
Ենթամենյու
Համադասարանցիներ [5]
Ֆեյսբուք [5]
Այլ [21]
Գուգլ [10]
Ժամ
Չատ
500
Հարց
Որ կայքն եք նախնտրում
Բոլոր պատասխանները: 79
Գովազդ
...
Главная » Файлы » Կայքեր » Ֆեյսբուք

В категории материалов: 5
Показано материалов: 1-5

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
                                     
Վերջերս ֆեյսբուքում գործում է մի հետաքրքիր ֆունկցիա, որին քչերն են ծանոթ: Այսուհետ ֆեյսբուքի ձեր պրոֆիլով կարող եք աշխարհի բոլոր երկրներ ուղարկել անվճար SMS-ներ: Ընդամենը պետք է այցելեք այդ էջ, ընտրեք երկիրը, գրեք հեռախոսահամարը և տեքստը և ուղարկեք: Հայաստանի բաժանորդներին ուղարկելու համար պետք է գրեք համարն առանց 0-ի օրինակ` 099-ի փոխարեն գրեք 99 և համարը: Էջը այցելելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:
Ֆեյսբուք | Просмотров: 697 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 14.01.2012 | Комментарии (0)

                 
Այսօրվանից արդեն բոլորին հասանելի է ֆեյսբուքի նոր timeline-ը: Եթե օրեր առաջ փորձնական տարբերակն էր, որը տևելու էր 7 օր, ապա հիմա արդեն հասանելի է բոլորին: Ֆեյսբուքի նոր timeline ձեզ մի շարք հնարավորություններ է տալիս: Օրինակ արդեն դուք կարող եք ունենալ ոչ թե մեկ այլ երկու նկար, հիմնական և շապիկի նկարներ: Նաև նոր տեղեկություններ չեն լինելու կայքում: Այն ինչ հրապարակվել է ձեր պատին արդեն վաղուց եղել է նրանց էջում: Նաև եթե կա ինչ որ տեղեկություն կամ նյութ, որը չեք ուզում ոչ ոք տեսնի կարող եք անտեսանելի դարձնել գաղտնիության կարգավորումների միջոցով: Գաղտնիության կարգավորությունները մնացել են նույնը: Մարդիկ կարող են կայքում ավելացնել իրենց կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, որպեսզի դրանք տեսնեն ժամանակագրական հաջորդականությամբ: Կայքը ցուցադրելու է ձեր ծնունդից մինչև առ այսօր հրապարակված բոլոր տվյալները: Կարող եք Activity Log էջի շնորհիվ կարգավորել timeline-ում երեվացող տեղեկատվությունը: Եվ վերջում որ timeline-ը ինքն է որոշելու թե որ տեղեկությունն է ավելի կարևոր և հենց դա էլ հրապարակի: Ֆեյսբուքի նոր timeline-ը արժանացել է մի շարք քննադատությունների և լավ և վատ: Ոմանք շատ գոհ են նոր timeline-ից, իսկ ոմանք շատ դժգոհ: Բայց դե ինչ արած, ոչինչ չենք կարող անել, քանի որ ֆեյսբուքը գնում է առաջ և Մարկ Ցուկերբերգն անում է ամենինչ, որ ֆեյսբուքը ընդլայնի իր օգտվողների թիվը: Ի դեպ ֆեյսբուքը աշխարհում առաջինն է իր օգտվողների քանակով:
Ֆեյսբուք | Просмотров: 593 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 25.12.2011 | Комментарии (0)

            
Մի քանի օր առաջ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունվեց Հայոց ցեղասպանության   հերքումը քրեականացնող օրինագիծ: Ֆրասիայում թուրք համայնքը չդիմացած զայրույթին և ցույց կազմակերպեց: Իսկ ոմն Fatih Çiftçi-ին չկարողացավ մասնակցել ցույցին և ֆեյսբուքի "Հայկական հարցեր" խմբում փորձեց գովաբանել թուրքիային և գուգլ կայքի թարգմանչի շնորհիվ փորձեց հայերեն թարգմանել "Long Live Turkey" բառը և ստացավ Կեցցե հնդկահավ արտահայտությունը: Այս արտահայտությունը շատ մեծ աղմուկ բարձրացրեք ամբողջ Հայաստանում: Աղմուկը տարածվեց նաև Հայստանից դուրս: Շատ արտասահմանյան թերթեր անդրադարձան այս թեմային: Հատկապես ֆեյսբուք սոցիալական կայքում տիրում էր շատ մեծ քաոս: Բոլորը քննարկում էին այս արտահայտությունը, գրում տարբեր մեկնաբանություններ և ոմանք էլ բացում էին "Կեցցե հնդկահավ" անունով էջեր: Դե ինչ հուսով ենք Մեր մյուս թուրք "ընկերներն" էլ կզվարճացնեն մեզ նմանատիպ արտահայտություններով: 
Ֆեյսբուք | Просмотров: 618 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 25.12.2011 | Комментарии (0)

                          
Լայքոմանիա... Ահա այսպես եմ անվանում ֆեյսբուք սոցիալական կայքում լայքերի հանդեպ հիվանդությունը: Մարկ Ցուկերբերգի մտքի թռիչքը հասցրեց նրան, որ մարդիկ արդեն կախում ունեն այս կոճակից: Շատ մարդիկ իրենց թերագնահատել են այս կոճակի պատճառով: Մի թե այս կոճակն է որոշում նկարում պատկերված մարդու կամ առարկայի գեղեցկությունը: Մի թե արժե քայքայել նյարդային համակարգը ինչ-որ անիմաստ կոճակի պատճառով: Ֆեյսբուքում արդեն ոչ միայն մարդիկ են փորձում տեսնել թե քանի հոգի է հավանում իր նկարը, այլ նաև այլ հայտնի կազմակերպություններ: Շատ կազմակերպություններ կազմակերպում են մրցույթներ և որոշում հաղթողին լայքերի քանակով: Արժե արդյոք մարդուն գնահատել մեկ կոճակով, որի սեղմումը շատ հաճախ կեղծվում է հակերների և այլ մարդկանց կողմից: Ոչ միայն ֆեյսբոււք սոցիալական կայքում է տիրում այս հիվանդությունը, այլ համարյա բոլոր սոցիալական կայքերում: Օրինակ բոլորի կողմից շատ հայտնի օդնոկլասսնիկի կայքում գործում է класс կոճակը, որը ավելի մեծ քաոս է առաջացրել այդ սոցիալական կայքում: Մարդիկ շատ հաճախ իրար են ուղարկում այսպիսի տեսքով նամակներ "որ խնդրեմ ստասուսիս կլաս կտաս": Շատ խաճախ հենց իրենց ստասուսում են գրում այս տեքստը: Ավելի հանդարտ է twitter սոցիալական կայքում, որտեղ tweet կոճակը իրենից մեծ բան չի ներկայացնում և հանդիսանում է ուղղակի նյութերի տարածում տվյալ սոցիալական կայքում: Իսկ google+ սոցիալական կայքում դեռևս ամենինչ հանդարտ է և մարդիկ դեռ չեն տարվել +1 կոճակով: Հուսով եմ այս սոցիալական կայքը կդառնա իսկական սոցիալական կայք, որը շատ անհրաժեշտ է մարդկանց: 

Հ.Գ. Մի տարվեք ֆեյսբուքում կամ այլ սոցիալական կայքերում ինչ որ մի կոճակով մարդկանց նկարները կամ նյութերը գնահատող անձ, քանի որ ձեր գնահատելը կամ չգնահատելը մեծ դեր կարող է խաղալ տվյալ մարդու հոգեկան աշխարհի մեջ:
Ֆեյսբուք | Просмотров: 702 | Загрузок: 1 | Добавил: Hakob | Дата: 25.12.2011 | Комментарии (0)

                  
Սա ֆեյսբուք սոցիալական կայքի մասին իմ առաջին նյութն է և առաջին նյութն էլ սկսում ենք մեծ քաոսով: Օրեր առաջ բոլոր կայքերում և սոցիալական կայքերում տիրում էր քաոս: Բոլորը քննարկում էին այն մասին, որ շուտով փակվելու է ֆեյսբուք սոցիալական կայքը: Նույնիսկ նշելի էին օրը`մարտի 12: Մի շարք լրատվական կայքեր և հեռուստաալիքներ ցուցադրում էին ֆեյսբուք սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մամուլի ասուլիսը, որտեղ Մարկը ասում էր, թե իբր ինքը ֆեյսբուք սոցիալական կայքը փակելու է այն պատճառով, որ ֆեյսբուք սոցիալական կայքի գրանցումներն անցնում են 1 միլիարդից և որ ֆեյսբուք սոցիալական կայքում տիրող քաոսը ազդում է իր նյարդերի վրա: Բոլոր ալիքներով ցուցադրում էին Մարկի մամուլի ասուլիսը, որտեղ կեղծ ձայնագրություններ էին կատարվել: Իսկ լրատվական կայքերը տեղադրել էին իրենց կայքում, այս նորությունը ֆեյսբուքի փակման վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցների մեծ մասը գործում է copy paste տարբերակով, այսինքն մի կայքից վերցնում են լուրը և առանց ստուգելու տեղադրում իրենց կայքում, այդ պատճառով սուտ լուրը տարածվել էր բոլոր կայքերում: Պարզվեց որ աշխարհահռչակ Weeklyworldnews.com լրատվական կայքը տեղադրել էր կեղծ լուրը  իր կայքում ապացուցելու համար, որ բոլոր լրատվամիջոցները լուրերը վերցնում են իր կայքից: Ֆեյսբուք սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում տեղադրել է նյութ, որտեղ նշվում է, որ ֆեյսբուք սոցիալական կայքը երբեք չի փակվելու և որ ամենինչ դեռ առջևում է: Մարկի նյութը կարող եք կարդալ սեղմելով ԱՅՍՏԵՂ : ԵՎ վերջում մի բան, մի հավատացեք այն լուրերին, որոնք տեղադրվում են տարբեր լրատվական կայքերում: Փորձեք ձեր կարդացածը ճշտել և նոր բարցրաձնել քաոս: 
Ֆեյսբուք | Просмотров: 610 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 18.12.2011 | Комментарии (0)

Մուտք
Փնտրել
Մենք ֆեյսբուքում
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մեզ դիտել են
ԱՆԳԱՄ
Բանալի բառեր
hakblog.do.am կայքեր ինտերնետ օդնոկլասսնիկ հնարքներ ֆեյսբուք գուգլ հետաքրքիր ՎԻԴԵՈ նկար Հրապարակ տոնածառ նորություններ Ցեզարիա Էվորա բլոգ տեխնիկական խնդիրներ ԽԱՂԵՐ 2012 դեկտեմբերի 21 աշխարհի վերջ մայաներ Նոստրադամուս նոր տարի ամանորյա բացիկներ օպտիկական խաբկանքներ դեմոտիվատորներ ՆԿԱՐՆԵՐ բրաուզերներ ԾՐԱԳՐԵՐ օնլայն Photoshop avast antivirus avast օպտիկական խաբկանք Հիսուս Քրիստոս yahoo.com Windows XP մաթեմատիկական վարժություն հետաքրքիր նկար Թուրքիա կեցցե հնդկահավ հիմար ադրբեջանցի youtube Mozila Firefox wolframalpha.com vkontakte.ru Beeline sms Speed test.am գուշակ Copy Paste թվեր գովազդ խաղ վարժություններ կայք Skype 5.5 Ռուբիկ-Կուբիկ աճպարարություններ գաղտնիքներ Աստղագուշակ 2012 Հայաստան Հիսուս YouTube.com ՎԻԴԵՈՆԵՐ դեմոտիվատոր ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ օնլայն խաղեր վախեցրեք ֆուտբոլ խայտառակություն վատ ֆոտոշոփ ճապոնացիներ սուրբ ծնունդ սենյակ ՖԻԼՄԵՐ Google Translate Սարսափ iPad ՖԻԼՄ սեռասարսափ վարդան պետրոսյան Iphone yerevan map պահանջվում է միլիոնատեր Տիեզերք Ինտերակտիվ Iphone մի քիչ ծիծաղենք կոկա կոլա մենթոս google map ճապոներեն ՄՈՒԼՏՖԻԼՄ բերմունդյան եռանկյունի քամելեոն բաններ Ֆրանսիա ֆրանսիայի սենատ շարժասանդուղք Google+ բարաք օբամա Владимир Высоцкий
Մեր մասին
...
ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ hakblog.do.am ԿԱՅՔԻՆ © ՀԱԿՈԲ ՊԱՐՍԱՄՅԱՆ 2025-2012