ՀԱԿՈԲ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԼՈԳ Вторник, 23.04.2024, 16:14
Մենյու
Ենթամենյու
Նորություններ [11]
Հնարքներ [3]
Վարժություններ [2]
Ժամ
Չատ
500
Հարց
Գնահատեք իմ կայքը
Բոլոր պատասխանները: 75
Գովազդ
...
Главная » Файлы » Հետաքրքիր » Նորություններ

В категории материалов: 11
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 »

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
                                                
Այսօրվանից www.youtube.com և https://plus.google.com կայքերը հայտարարել են մի հետաքրքիր ծրագիր: Այս երկու կայքերում մինչև հունվարի 30-ը կարող եք գրել ինչ որ մի հարց, որը ուղված կլինի ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Հուսեյն Օբամային: Դուք կարող եք վստահ լինել, որ ձեր ուղղած հարցը անպատասխան չի մնա և նախագահը այդ հարցին ամպայման պատասխան կտա հունվարի 30-ին: Դե ինչ եթե ուզում եք դուք էլ տաք ձեր հարցը ապա youtube-ի համար սեղմեք ԱՅՍՏԵՂ, իսկ  google+-ի համար ԱՅՍՏԵՂ: Դե ինչ եթե դուք էլ լինեք այն հաջողակներից մեկը ում հարցին կպատասխանի նախագաը, ապա կարող եք ձեր հարցն ու նրա պատասխանն գրել մեկնաբանություններում:
Նորություններ | Просмотров: 762 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 24.01.2012 | Комментарии (0)

                       

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման օրինագծի երկար քննարկման արդյունքում 237 քվեարկողներից 127-ը քվեարկեցին կողմ, 86-ը՝ դեմ:  Այսպիսով Ֆրանսիայի Սենատը քրեականացրեց ցեղասպանության ժխտումը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում:

Հղումը` www.aravot.am

Նորություններ | Просмотров: 637 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 24.01.2012 | Комментарии (0)

                                                  
Օրեր առաջ աշխարհահռչակ G-FORM ընկերությունը իր ապրանքանիշի արդյունավետությունը ցուցադրելու համար Ipad-ին նետեց 30 կիլոմետր բարձրությունից: Ընկերությունը Ipad-ի վրա անցկացրել էր իր ընկերության ապրանքանիշներից մեկը: Ipad-ին կապել էին մի մեծ գազով լցված փուչիկից և այն բաց թողել երկինք: Մոտ 100000 ֆուտ կամ 30 կիլոմետր բարձրությանը հասնելով փուչիկը պայթել էր և Ipad-ն ընկել էր ներքև և անգամ մի խազ չէր եղել Ipad-ի վրա: Ընկերությունը ևս մեկ անգամ ապացուցեց իր ապրանքանիշի հուսալիությունը: Ի դեպ ամիսներ առաջ ընկերությունը նորից Ipad-ին նետել էր, բայց ընդամենը 1300 ֆուտ բարձրությունից: Դե ինչ եթե չհավատացիք իմ խոսքերին ապա դիտեք այս վիդեոն և հաստատ կհավատաք: Վիդեոն տեղադրվել է 5 օր առաջ և արդեն դիտել են ավելի քան 2 միլիոն անգամ:

Նորություններ | Просмотров: 521 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 10.01.2012 | Комментарии (0)

               
Նախորդ նյութերից մեկում ձեզ ներկայացրեցի մի խաղ և մի վիդեո, որով կարող եք վախեցնել ձեր ընկերներին: Եթե փորձել եք ուրեմն հաստատ սկսել եք մոտ 1 րոպե անընդմեջ ծիծաղել, բայց երբևիցե մտածել եք, որ վախեցնելով ձեր ընկերներին շատ մեծ վնաս եք պատճառում նրանց: Վախից մարդիկ ձեռք են բերում մի շարք հիվանդություններ: Վախից և սթրեսից առաջացող ամենահայտնի և վատ հիվանդությունը դա ուռուցքն է: Վախից շատ մարդիկ ընկնում են հոգեկան մեծ ցնցումների մեջ և նույնիսկ կարող են մահանալ կամ ինքնասպան լինել: Այնպես որ ձեր ընկերներին վախեցնելուց առաջ մտածեք հետագայի մասին, թե ինչ կարող է լինել ձեր ընկերների հետ հետագայում: Վախերի մասին ավելին ձեզ կներկայացնեմ առանձին մի նյութով: Դե ինչ եթե դուք ձեզ համարում եք համարձակ, իսկ ձեր ընկերներին անվախ ուրեմն այցելեք այս կայքերը և մի լավ վախեցեք և վախեցրեք ձեր ընկերներին: www.scarymazegames.net կայքը այս սարսափ խաղերի ստեղծողն է: Սա միակ կայքը չէ, որտեղ կա սարսափ խաղերի մի ամբողջ հավաքածու www.scarymazegames.org-ը և www.winterrowd.com-ը ևս ունեն սարսափ խաղերի մեծ բազա: Հատկապես www.winterrowd.com-ը ունի ոչ միայն սարսափ խաղեր այլ նաև սարսափ վիդեոներ: Իսկ հիմա ձեզ եմ ներկայացնում մի վիդեո, որտեղ մի մարդ վախից կոտրում է համակարգիչը:

Նորություններ | Просмотров: 950 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 09.01.2012 | Комментарии (0)

                                               

Պատմություն

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

Պահք

Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Ճրագալույցի Ս. Պատարագ

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Ս. Ծննդյան այլ արարողություններ

Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար /մեծ, գլխավոր/ տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

Ս. ԾՆՆԴՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  • Հունվարի 5-ին` ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը:
  • Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:
  • Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
  • Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
  • Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի:
Աղբյուրը`http://hy.wikipedia.org

Նորություններ | Просмотров: 1809 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 06.01.2012 | Комментарии (0)

                                        
Արդեն 2012 թվականը մուտք գործեց մեր բոլորի տները և իր հետ բերեց նոր շունչ, նոր կյանք, նոր ու նոր երազանքներ, նպատակին հասնելու ձգտում: Ցանկանում եմ բոլորին առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք, հաջողություն, խաղաղություն մեր երկրին, ազատություն, փառք: Սա իմ բլոգի առաջին շնորհավորանք է և վստահ եմ, որ ոչ վերջինը: Բլոգը 2012 թվականին ավելի հաճախակի կթարմացվի և եթե կան բլոգներ, որոնք մեկ երկու ամիս գոյատևելուց հետո էլ չեն ունենում նյութ կամ թեմա իրենց բլոգում տեղադրելու համար, ապա իմ բլոգը ունի շատ ու շատ թեմաներ և ունի դեռ երկար, շատ երկար ճանապարհ, որը նա անցնելու է թեկուզ և բարդություններով, բայց վեհ և հպարտ և երբեք չի կախելու իր գլուխը այլ բլոգների առջև: Դե ինչ ձեզ մաղթում եմ լավ և բարի տարի, իսկ ինձ և իմ բլոգին անխափան աշխատանք և հավերժ գոյատևում: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:
Նորություններ | Просмотров: 1098 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 31.12.2011 | Комментарии (0)

       

Ընդհանուր աստղագուշակ  

Նոր  2012 թվականը վիշապի տարի է: Դժվար տարի է, սակայն  կարևոր և հաջողակ: Մարտերի ու հաղթանակների տարի է: Գնացեք համարձակորեն առաջ: Եթե ​​ ինչ- որ բան դրել եք մի կողմ ապա հիմա  ժամանակն է այն անելու: Վիշապի տարում պետք է իրականացնել բոլոր կարևոր ծրագրերը: Դրսևորեք հնարամտություն, պլանավորեք ձեր գործունեությունն ու ժամանակը:
 
 Առնետ – Վիշապի տարին շատ հաջող է Ձեզ համար: Տարին Ձեզ համար կանցնի հանգիստ:
 Ցուլ- Ցուլերը ստիպված կլինեն շատ աշխատել, ակտիվ շփվել և ջանալ ինքնադրսևորվելու լավագույն ձևով: Անդադար աշխատանքի շնորհիվ ցուլերին կհաջողվի լրացուցիչ շահույթ ստանալ:
 Վագր – Դժվար տարի է լինելու վագրի համար: Վագրերը ցանկություն կունենան ակտիվորեն դրսևորելու իրենց գործնական որակները:
 Կատու-Կատվի ներքին խաղաղությունը և անհոգությունը կապահովի հաջողություն ցանկացած նախաձեռնության:
 Վիշապ-Լավագույն տարի, հաջողության տարի: 2012 թվականին խնդիրներ չեն ծագի, բոլորը բարեկամաբար  կվերաբերվեն ձեզ:
 Օձ-Միշտ պահեք օձի ավելորդ անհանգստությունը,  նրա իմաստությունը: Տարին շրջադարձային կլինի բոլոր ոլորտներում: 
 Ձի-Վիշապի տարին Ձեզ ձեզ մեծ հաջողություն կբերի: Երջանիկ օրերը շատ կլինեն:
 Այծ-Այծերի համար տարին կլինի հետաքրքիր, վերջապես կիրագործվեն Ձեր վաղեմի գաղափարներն ու ծրագրերը:
 Կապիկ-Տարին բարենպաստ է անձնական կյանքում փոփոխությունների համար: Ուրախացեք և երջանկացեք, գործերը լավ կընթանան:
 Աքլոր-Ամեն ինչ կարծես թե նորմալ է: Այս տարի Դուք կկարողանաք նոր օգտակար կապեր, անհրաժեշտ ծանոթություններ հաստատել  գործընկերների հետ:
 Շուն- Տարին այնքան էլ հարթ չի ընթանա, սակայն ձեր ջանքերի արդյունքները կգերազանցեն ձեր ամենահամարձակ սպասումները:
 Վարազ-Հավասարակշռված վարքը  հաջողության գրավականը կլնի Վիշապի տարում:
Հղումը` www.vipcatalog.am
Նորություններ | Просмотров: 940 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 30.12.2011 | Комментарии (0)

                                               
Բոլորը մտածում են թե թվերն անվերջ են: Այո, իհարկե թվերն անվեջ են, բայց ձեզնից քչերն են ծանոթ մեծ թվերին և նրանց անուններին: Թվերը անունները սկսվում և ավարտվում են մեկ նիշից հասնելով մինչև 100 նիշ: Այսօր ձեզ կներկայացնեմ մինչև 100 նիշ ունեցող թվերն ու նրանց անունները:
1-մեկ
10-տաս
100-հարյուր
1000-հազար
10000-տասհազար
100000-հարյուրհազար
1000000-միլիոն
1000000000-միլիարդ
1000000000000-տրիլիոն
1000000000000000-քուադրիլիոն
1000000000000000000-քուինտիլիոն
1000000000000000000000-սեքստիլիոն
1000000000000000000000000-սեպտիլիոն
1000000000000000000000000000-օքտիլիոն
1000000000000000000000000000000-նոնիլիոն
1000000000000000000000000000000000-դեսիլիոն
1000000000000000000000000000000000000-ունդեսիլիոն
1000000000000000000000000000000000000000-դուոդեսիլիոն
1000000000000000000000000000000000000000000-տրեդեսիլիոն
1000000000000000000000000000000000000000000000-քուատտուօրդեսի-լիոն
1000000000000000000000000000000000000000000000000-քուինդեսիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000-սեքսդեսի-լիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000-սեպ-տենդեսիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000-օքտոդեսիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000-նովեմդեսիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000-վիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-ունվիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-դուովիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-տրեվիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-քուատտուօրվիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-քուինվիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-սեքսվիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-սեպտենվիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-օքտովիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-նովեմվիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-տրիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-ունտրիգինտիլիոն
1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000-դուոտրիգինտիլիոն
Նորություններ | Просмотров: 1645 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 27.12.2011 | Комментарии (0)

                       
Ըստ գիտնականների և շատ գուշակների պնդմամբ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին լինելու է աշխարհի վերջը: Նրանց պնդմամբ սույն օրը երկիր մոլորակին է մոտենալու նիբիրու մոլորակը, որը մուտք է գործում արեգակնային համակարգ ամեն 3600 տարին մեկ: Իսկ գուշակներից Մայաները կազմել են օրացույց որը սկսվում է մարդկանց արարումից և վերաջանում նրանց կործանմամբ: Օրացույցը ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին և ըստ այդմ գիտնականները որոշել են, որ հենց այդ օրն է վերանալու մարդկությունը: Բայց մայաների օրացույցը արդեն ավարտվել է 14 անգամ և սա լինելու է 15-րդը: Իսկ գուշակ Նոստրադամուսը, ով կատարել է 100-ից ավել գուշակություն պնդում է որ աշխարհը վերանալու է 2012 թվականին և նա օր չի նշում: Գիտնականներն ասում են, որ սա լինելու է ոչ թե աշխարհի կործանումը այլ մարդկանց այս էվոլուցիայի ավարտը                                       
Եթե այն կողմ գնանք գիտնականների պնդումներից կարող ենք ենթադրել, որ սա ընդամենը բլեֆ է և գումար աշխատելու նոր ձև: Եկեք հիշենք անցյալը: 1960-ական թվականներ մարդիկ պնդում էին, որ երկիր է այցելելու Հիսուս Քրիստոսը: Աշխարհի բոլոր հոգևորականները և քրիստոնյաները հավաքվել էին մի վայր, որպեսզի այսպես ասած դիմավորեն Հիսուս Քրիստոսին: Բայց Հիսուսը այդպես էլ չեկավ և նրանք հուսախաբ եղան: Հիշեք որ Աստվածաշնչում նշված է, որ Հիսուս Քրիստոսը վերադառնալու է երկիր, բայց թե երբ դա արդեն Աստված կվորոշի: Երկիրը ստեղծել է Աստված և Աստված կվորոշի նրա ճակատագիրը:  2000 թ նույնպես հայտարարվել էր աշխարհի վերջ, իբր պետք է ուժեղ երկրաշարժ լիներ և վերարա ողջ աշխարհը: Եվ հենց այս տարի մայիսին նույնպես հայտարարվել էր աշխարհի վերջ: Մի գիտնական գումարել էր իրար սուրբ թվերը և ստացել հենց այդ օրը: Եվ նաև նույն գիտնականը հայտարարել էր երկրորդ անգամ աշխարհի վերջը, բայց այս անգամ արդեն ոչ թե մայիսին այլ հոկտեմբերին: Եվ եթե դուք հիմա կարդում եք իմ այս նյութը ուրեմն պարզե, որ ասխարհը չի վերացել և դեռ շատ երկար է այն գոյատևելու: Մայաների, Շումերների, Նիբիրույի, աշխարհի վերջի և տիզերքի մասին այլ հետաքրքիր տեղեկություններ կգտնեք շուտով իմ բլոգում: Շուտով ես կտեղադրեմ իմ բլոգում իմ հեղինակած "ՄԱՐԴԸ և ՏԻԵԶԵՐՔԸ" գիրքը: Իսկ այժմ ձեզ եմ ներկայացնում իմ գրքից մի հատված կապված աշխարհի վերջի այլմոլորակայինների և Շումերների մասին, ովքեր 3600 տարի առաջ նիբիրու մոլորակի շնորհիվ հանդիպել են այլմոլորակայինները հետ: Նյութը բենելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:


stLight.options({publisher:'7da430be-cf4a-4c57-9e19-8bea15d9d922'}); 
Նորություններ | Просмотров: 1397 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 21.12.2011 | Комментарии (0)

                         
Երեք օր առաջ 70 տարեկան հասակում սրտի կատվածից մահացավ աշխարհահռչակ երգչուհի, լատինոյի մեծ վարպետ Ցեզարիա Էվորան: Երգչուհին մահացավ դեկտեմբերի 17-ին սրտի կատվածից: Նա գնաց թողնելով մեզ մի մեծ ժառանգություն: Ցեզարիա Էվորային լսելուց հետո չէիր կարող մյուս անգամ նրան չլսել: Երգչուհին այս տարվա սեպտեմբերի 29-ին պետք է ունենար մենահամերգ Հայստանում, բայց հիվանդության պատճառով չժամանեց Հայաստան: Օգոստոսի 23-ին երգչուհին հայտարարել էր, որ ավարտում է իր երաժշտական կարիերան:
Այսօր դեկտեմբերի 20-ին կատարվելու է Ցեզարիա Էվորայի հողարկավորությունը հայրենի Կաբո Վերդեյում:
Ձեզ եմ ներկայացնում Ցեզարիա Էվորայի երգերից մեկը:




Նորություններ | Просмотров: 740 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 20.12.2011 | Комментарии (0)

1-10 11-11
Մուտք
Փնտրել
Մենք ֆեյսբուքում
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մեզ դիտել են
ԱՆԳԱՄ
Բանալի բառեր
hakblog.do.am օդնոկլասսնիկ գուգլ Ցեզարիա Էվորա հրապարակ տոնածառ նորություններ տեխնիկական խնդիրներ 2012 դեկտեմբերի 21 աշխարհի վերջ մայաներ նոստրադամուս ամանորյա բացիկներ բրաուզերներ օնլայն Photoshop ծրագրեր Avast Antivirus Avast Հիսուս Քրիստոս Yahoo.com Windows XP մաթեմատիկական վարժություն թուրքիա կեցցե հնդկահավ հիմար ադրբեջանցի ֆեյսբուք mozila firefox BEELINE wolframalpha.com Vkontakte.ru Sms գուշակ օպտիկական խաբկանքներ հնարքներ կայքեր ինտերնետ գովազդ թվեր վարժություններ Speed test.am copy paste բլոգ Ռուբիկ-Կուբիկ գաղտնիքներ նկար նոր տարի Աստղագուշակ 2012 Հայաստան կայք Skype 5.5 խաղեր Հիսուս youtube.com վիդեոներ վախեցրեք հետաքրքիր նկար դեմոտիվատորներ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ օպտիկական խաբկանք ՀԵՏԱՔՐՔԻՐ խաղ ֆուտբոլ նկարներ խայտառակություն սենյակ վատ ֆոտոշոփ ճապոնացիներ ֆիլմեր ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ աճպարարություններ օնլայն խաղեր google translate սարսափ դեմոտիվատոր iPad ֆիլմ սեռասարսափ վարդան պետրոսյան տիեզերք iphone yerevan map պահանջվում է միլիոնատեր վիդեո մի քիչ ծիծաղենք կոկա կոլա Ինտերակտիվ Iphone մենթոս google map մուլտֆիլմ ճապոներեն ֆրանսիա ֆրանսիայի սենատ շարժասանդուղք Google+ բերմունդյան եռանկյունի քամելեոն բաններ youtube բարաք օբամա Владимир Высоцкий
Մեր մասին
...
ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ hakblog.do.am ԿԱՅՔԻՆ © ՀԱԿՈԲ ՊԱՐՍԱՄՅԱՆ 2024-2012