ՀԱԿՈԲ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԼՈԳ Пятница, 03.05.2024, 19:08
Մենյու
Ենթամենյու
Նորություններ [11]
Հնարքներ [3]
Վարժություններ [2]
Ժամ
Չատ
500
Հարց
Որ կայքն եք նախնտրում
Բոլոր պատասխանները: 79
Գովազդ
...
Главная » Файлы » Հետաքրքիր

В разделе материалов: 16
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 »

                                                
Այսօրվանից www.youtube.com և https://plus.google.com կայքերը հայտարարել են մի հետաքրքիր ծրագիր: Այս երկու կայքերում մինչև հունվարի 30-ը կարող եք գրել ինչ որ մի հարց, որը ուղված կլինի ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Հուսեյն Օբամային: Դուք կարող եք վստահ լինել, որ ձեր ուղղած հարցը անպատասխան չի մնա և նախագահը այդ հարցին ամպայման պատասխան կտա հունվարի 30-ին: Դե ինչ եթե ուզում եք դուք էլ տաք ձեր հարցը ապա youtube-ի համար սեղմեք ԱՅՍՏԵՂ, իսկ  google+-ի համար ԱՅՍՏԵՂ: Դե ինչ եթե դուք էլ լինեք այն հաջողակներից մեկը ում հարցին կպատասխանի նախագաը, ապա կարող եք ձեր հարցն ու նրա պատասխանն գրել մեկնաբանություններում:
Նորություններ | Просмотров: 765 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 24.01.2012 | Комментарии (0)

                       

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման օրինագծի երկար քննարկման արդյունքում 237 քվեարկողներից 127-ը քվեարկեցին կողմ, 86-ը՝ դեմ:  Այսպիսով Ֆրանսիայի Սենատը քրեականացրեց ցեղասպանության ժխտումը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում:

Հղումը` www.aravot.am

Նորություններ | Просмотров: 638 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 24.01.2012 | Комментарии (0)

                                                  
Օրեր առաջ աշխարհահռչակ G-FORM ընկերությունը իր ապրանքանիշի արդյունավետությունը ցուցադրելու համար Ipad-ին նետեց 30 կիլոմետր բարձրությունից: Ընկերությունը Ipad-ի վրա անցկացրել էր իր ընկերության ապրանքանիշներից մեկը: Ipad-ին կապել էին մի մեծ գազով լցված փուչիկից և այն բաց թողել երկինք: Մոտ 100000 ֆուտ կամ 30 կիլոմետր բարձրությանը հասնելով փուչիկը պայթել էր և Ipad-ն ընկել էր ներքև և անգամ մի խազ չէր եղել Ipad-ի վրա: Ընկերությունը ևս մեկ անգամ ապացուցեց իր ապրանքանիշի հուսալիությունը: Ի դեպ ամիսներ առաջ ընկերությունը նորից Ipad-ին նետել էր, բայց ընդամենը 1300 ֆուտ բարձրությունից: Դե ինչ եթե չհավատացիք իմ խոսքերին ապա դիտեք այս վիդեոն և հաստատ կհավատաք: Վիդեոն տեղադրվել է 5 օր առաջ և արդեն դիտել են ավելի քան 2 միլիոն անգամ:

Նորություններ | Просмотров: 522 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 10.01.2012 | Комментарии (0)

               
Նախորդ նյութերից մեկում ձեզ ներկայացրեցի մի խաղ և մի վիդեո, որով կարող եք վախեցնել ձեր ընկերներին: Եթե փորձել եք ուրեմն հաստատ սկսել եք մոտ 1 րոպե անընդմեջ ծիծաղել, բայց երբևիցե մտածել եք, որ վախեցնելով ձեր ընկերներին շատ մեծ վնաս եք պատճառում նրանց: Վախից մարդիկ ձեռք են բերում մի շարք հիվանդություններ: Վախից և սթրեսից առաջացող ամենահայտնի և վատ հիվանդությունը դա ուռուցքն է: Վախից շատ մարդիկ ընկնում են հոգեկան մեծ ցնցումների մեջ և նույնիսկ կարող են մահանալ կամ ինքնասպան լինել: Այնպես որ ձեր ընկերներին վախեցնելուց առաջ մտածեք հետագայի մասին, թե ինչ կարող է լինել ձեր ընկերների հետ հետագայում: Վախերի մասին ավելին ձեզ կներկայացնեմ առանձին մի նյութով: Դե ինչ եթե դուք ձեզ համարում եք համարձակ, իսկ ձեր ընկերներին անվախ ուրեմն այցելեք այս կայքերը և մի լավ վախեցեք և վախեցրեք ձեր ընկերներին: www.scarymazegames.net կայքը այս սարսափ խաղերի ստեղծողն է: Սա միակ կայքը չէ, որտեղ կա սարսափ խաղերի մի ամբողջ հավաքածու www.scarymazegames.org-ը և www.winterrowd.com-ը ևս ունեն սարսափ խաղերի մեծ բազա: Հատկապես www.winterrowd.com-ը ունի ոչ միայն սարսափ խաղեր այլ նաև սարսափ վիդեոներ: Իսկ հիմա ձեզ եմ ներկայացնում մի վիդեո, որտեղ մի մարդ վախից կոտրում է համակարգիչը:

Նորություններ | Просмотров: 951 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 09.01.2012 | Комментарии (0)

                                               

Պատմություն

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

Պահք

Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Ճրագալույցի Ս. Պատարագ

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Ս. Ծննդյան այլ արարողություններ

Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար /մեծ, գլխավոր/ տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

Ս. ԾՆՆԴՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  • Հունվարի 5-ին` ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը:
  • Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:
  • Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
  • Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
  • Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի:
Աղբյուրը`http://hy.wikipedia.org

Նորություններ | Просмотров: 1812 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 06.01.2012 | Комментарии (0)

                                   
Եթե ուզում եք մի լավ վախեցնել ձեր ընկերներին և մոտ մեկից երկու րոպե անընդմեջ ծիծաղել ուրեմն կատարեք իմ հետևյալ քայլերը: Ձեզ եմ ներկայացնում վախեցնելու երկեւ տարբերակ: 
                                           1 տարբերակ
1.Նախ ձեր ընկերոջը կանչեք համակարգչի մոտ և հնարավորինս չափ մոտիկ նստեցրեք նրան:
2.Համակարգչի ձայնը բարձրացրեք և դրեք ամենաբարձրի վրա:
3.Սա վիդեո է, որտեղ ցուցադրվում է թե իբր ինչ որ սենյակում Մայքլ Ջեկսոնի հոգին է: 
4.Իսկ վերջում նա կվախենա, թե ինչից չեմ ասի, որպեսզի հետաքրքիր լինի:
 

                                           2 տարբերակ
1.Կատարեք նախորդ տարբերակի 1. և 2. առաջադրանքները:
2.Այցելեք ԱՅՍ ԿԱՅՔ և ձեր ընկերոջը ասեք, որ սա խաղ է և պետք է գտնի 3 տարբերություն
3.Մի քիչ հետո նա կվախենա, իսկ թե ինչից դա կտեսնեք:

Հնարքներ | Просмотров: 615 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 03.01.2012 | Комментарии (0)

                                        
Արդեն 2012 թվականը մուտք գործեց մեր բոլորի տները և իր հետ բերեց նոր շունչ, նոր կյանք, նոր ու նոր երազանքներ, նպատակին հասնելու ձգտում: Ցանկանում եմ բոլորին առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք, հաջողություն, խաղաղություն մեր երկրին, ազատություն, փառք: Սա իմ բլոգի առաջին շնորհավորանք է և վստահ եմ, որ ոչ վերջինը: Բլոգը 2012 թվականին ավելի հաճախակի կթարմացվի և եթե կան բլոգներ, որոնք մեկ երկու ամիս գոյատևելուց հետո էլ չեն ունենում նյութ կամ թեմա իրենց բլոգում տեղադրելու համար, ապա իմ բլոգը ունի շատ ու շատ թեմաներ և ունի դեռ երկար, շատ երկար ճանապարհ, որը նա անցնելու է թեկուզ և բարդություններով, բայց վեհ և հպարտ և երբեք չի կախելու իր գլուխը այլ բլոգների առջև: Դե ինչ ձեզ մաղթում եմ լավ և բարի տարի, իսկ ինձ և իմ բլոգին անխափան աշխատանք և հավերժ գոյատևում: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:
Նորություններ | Просмотров: 1101 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 31.12.2011 | Комментарии (0)

       

Ընդհանուր աստղագուշակ  

Նոր  2012 թվականը վիշապի տարի է: Դժվար տարի է, սակայն  կարևոր և հաջողակ: Մարտերի ու հաղթանակների տարի է: Գնացեք համարձակորեն առաջ: Եթե ​​ ինչ- որ բան դրել եք մի կողմ ապա հիմա  ժամանակն է այն անելու: Վիշապի տարում պետք է իրականացնել բոլոր կարևոր ծրագրերը: Դրսևորեք հնարամտություն, պլանավորեք ձեր գործունեությունն ու ժամանակը:
 
 Առնետ – Վիշապի տարին շատ հաջող է Ձեզ համար: Տարին Ձեզ համար կանցնի հանգիստ:
 Ցուլ- Ցուլերը ստիպված կլինեն շատ աշխատել, ակտիվ շփվել և ջանալ ինքնադրսևորվելու լավագույն ձևով: Անդադար աշխատանքի շնորհիվ ցուլերին կհաջողվի լրացուցիչ շահույթ ստանալ:
 Վագր – Դժվար տարի է լինելու վագրի համար: Վագրերը ցանկություն կունենան ակտիվորեն դրսևորելու իրենց գործնական որակները:
 Կատու-Կատվի ներքին խաղաղությունը և անհոգությունը կապահովի հաջողություն ցանկացած նախաձեռնության:
 Վիշապ-Լավագույն տարի, հաջողության տարի: 2012 թվականին խնդիրներ չեն ծագի, բոլորը բարեկամաբար  կվերաբերվեն ձեզ:
 Օձ-Միշտ պահեք օձի ավելորդ անհանգստությունը,  նրա իմաստությունը: Տարին շրջադարձային կլինի բոլոր ոլորտներում: 
 Ձի-Վիշապի տարին Ձեզ ձեզ մեծ հաջողություն կբերի: Երջանիկ օրերը շատ կլինեն:
 Այծ-Այծերի համար տարին կլինի հետաքրքիր, վերջապես կիրագործվեն Ձեր վաղեմի գաղափարներն ու ծրագրերը:
 Կապիկ-Տարին բարենպաստ է անձնական կյանքում փոփոխությունների համար: Ուրախացեք և երջանկացեք, գործերը լավ կընթանան:
 Աքլոր-Ամեն ինչ կարծես թե նորմալ է: Այս տարի Դուք կկարողանաք նոր օգտակար կապեր, անհրաժեշտ ծանոթություններ հաստատել  գործընկերների հետ:
 Շուն- Տարին այնքան էլ հարթ չի ընթանա, սակայն ձեր ջանքերի արդյունքները կգերազանցեն ձեր ամենահամարձակ սպասումները:
 Վարազ-Հավասարակշռված վարքը  հաջողության գրավականը կլնի Վիշապի տարում:
Հղումը` www.vipcatalog.am
Նորություններ | Просмотров: 944 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 30.12.2011 | Комментарии (0)

                                          
Ձեզ եմ ներկայացնում մի բոլորի և մեծերի և փոքրերի կողմից շատ սիրված խաղի Ռուբիկ-Կուբիկի գաղտնիքը: Նախ Ռուբիկ-Կուբիկի մասին: Խաղը ստեղծվել է 1974 թվականին հունգարիայի խաղալիք արտադրող Seven Towns ընկերության աշխատակից Ernő Rubik-ի կողմից: Խաղը նախկինում կոչվել է Magic Cube, իսկ այնուհետև վերափոխվել Ռուբիկ-Կուբիկի: Այն ժամանակներում և ինչու չէ հիմա էլ ժամրով տանջվում ենք, որպեսզի հավաքենք այս խորանարդիկի գույները մեկ վայրում: Իսկ այլժմ ընդամենը երկու շարժումով 2 րոպեյի ընթացքում կարող եք հավաքել այս անհնարին անվանվող խորանարդիկը: Ձեզ եմ ներկայացնում մի վիդեո, որտեղ քայլ առ քայլ ներկայացվում է այս խաղի գաղտնիքը:

Հնարքներ | Просмотров: 1371 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 29.12.2011 | Комментарии (2)

             
Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենաբարդ խաղը: Խաղի պահանջը հետևյալն է: Նկարում պատկերված են երեք տուն, իսկ ներքևում երեք տարր. ջուր, գազ, լույս: Պետք է երեք տարրեը հասցնեք բոլոր տներ այնպես, որ այն գծերը, որոնք պետք է գծեք չպետք է հատվեն և ամպայաման բոլոր երեք գծերն էլ գծվեն: Խաղը լուծելու դեպքում գրեք մեկնաբանություններում և պատասխանն ուղարկեք իմ էլ. փոստին` hakobparsamyan@yahoo.com: Խաղը կարող եք խաղալ նաև օնլայն սեղմելով ԱՅՍՏԵՂ:
Վարժություններ | Просмотров: 773 | Загрузок: 0 | Добавил: Hakob | Дата: 29.12.2011 | Комментарии (0)

1-10 11-16
Մուտք
Փնտրել
Մենք ֆեյսբուքում
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մեզ դիտել են
ԱՆԳԱՄ
Բանալի բառեր
hakblog.do.am օդնոկլասսնիկ գուգլ Ցեզարիա Էվորա հրապարակ տոնածառ նորություններ տեխնիկական խնդիրներ 2012 դեկտեմբերի 21 աշխարհի վերջ մայաներ նոստրադամուս ամանորյա բացիկներ բրաուզերներ օնլայն Photoshop ծրագրեր Avast Antivirus Avast Հիսուս Քրիստոս Yahoo.com Windows XP մաթեմատիկական վարժություն թուրքիա կեցցե հնդկահավ հիմար ադրբեջանցի ֆեյսբուք mozila firefox BEELINE wolframalpha.com Vkontakte.ru Sms գուշակ օպտիկական խաբկանքներ հնարքներ կայքեր ինտերնետ գովազդ թվեր վարժություններ Speed test.am copy paste բլոգ Ռուբիկ-Կուբիկ գաղտնիքներ նկար նոր տարի Աստղագուշակ 2012 Հայաստան կայք Skype 5.5 խաղեր Հիսուս youtube.com վիդեոներ վախեցրեք հետաքրքիր նկար դեմոտիվատորներ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ օպտիկական խաբկանք ՀԵՏԱՔՐՔԻՐ խաղ ֆուտբոլ նկարներ խայտառակություն սենյակ վատ ֆոտոշոփ ճապոնացիներ ֆիլմեր ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ աճպարարություններ օնլայն խաղեր google translate սարսափ դեմոտիվատոր iPad ֆիլմ սեռասարսափ վարդան պետրոսյան տիեզերք iphone yerevan map պահանջվում է միլիոնատեր վիդեո մի քիչ ծիծաղենք կոկա կոլա Ինտերակտիվ Iphone մենթոս google map մուլտֆիլմ ճապոներեն ֆրանսիա ֆրանսիայի սենատ շարժասանդուղք Google+ բերմունդյան եռանկյունի քամելեոն բաններ youtube բարաք օբամա Владимир Высоцкий
Մեր մասին
...
ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ hakblog.do.am ԿԱՅՔԻՆ © ՀԱԿՈԲ ՊԱՐՍԱՄՅԱՆ 2024-2012