Նորից սկսվեց... Նորից սկսվեցին այդ անտանելի copy paste-րը: Եկավ ձմեռը և իր հետ բերեց նորերին, ովքեր չունենալով ոչ մի թեմա փորձում են կրկնօրինակել այլ հետաքրքիր և հանրահայտ բլոգները և կայքերը: Հարգելի մարդիկ, եթե չունեք թեմա, ապա մի բացեք բլոգ և իզուր մի չարչարվեք, քանի որ ձեր կայքը երկար կյանք չի ունենալու, նման կայքերը մի քանի ամսից ջնջվում են: copy paste-րը լինում են նաև այլ կերպ: Մարդիկ ստեղծում են մի կայքի անունով մեկ ուրիշ կայք: Օրինակ` status4ka.am→status4ka.ru→statuschka.do.am→statuscka.ru→statuscka.am և այսպես շարունակ: Դե ինչ հարգելի copy paste-ի վարպետներ փորձեք դուք էլ մտածել նոր և հետաքրքիր թեմաներ և ինքներտ ստեղծել ձեր անձնական բլոգը այլ ոչ թե ձեր անունով, բայց այլ մարդու նյութերով բլոգ: Նաև մի բան նշեմ copy paste-ը պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքով, որի մասին կտեղադրեմ իմ հաջորդ նյութերից մեկում:
|