Նախորդ նյութերում անդրադարձել էի, որ google.com և yahoo.com արդեն նշում են Ամանորը և Սուրբ Ծնունդը: Սկսում է նշել նաև youtube.com-ը: Այսուհետ youtube-ում վիդեոների ներքևում կարող եք տեսնել փաթիլ: Սեղմելով փաթիլի վրա վիդեոյի մեջ կսկսվի ձյուն գալ: Ձյունը կգա այնքան մինչև փակի ամբողջ էկրանը: Youtube-ը ձյունը պատրաստել է այնպես, որ եթե մկնիկը պահում ես ձյան վրա ձյունը այսպես ասած "փախչում է" և լցվում էկրանի ներքևում: Դե վայելեք Youtube-ի նոր անիմացիան: