Երեք օր առաջ 70 տարեկան հասակում սրտի կատվածից մահացավ աշխարհահռչակ երգչուհի, լատինոյի մեծ վարպետ Ցեզարիա Էվորան: Երգչուհին մահացավ դեկտեմբերի 17-ին սրտի կատվածից: Նա գնաց թողնելով մեզ մի մեծ ժառանգություն: Ցեզարիա Էվորային լսելուց հետո չէիր կարող մյուս անգամ նրան չլսել: Երգչուհին այս տարվա սեպտեմբերի 29-ին պետք է ունենար մենահամերգ Հայստանում, բայց հիվանդության պատճառով չժամանեց Հայաստան: Օգոստոսի 23-ին երգչուհին հայտարարել էր, որ ավարտում է իր երաժշտական կարիերան:
Այսօր դեկտեմբերի 20-ին կատարվելու է Ցեզարիա Էվորայի հողարկավորությունը հայրենի Կաբո Վերդեյում:
Այսօր դեկտեմբերի 20-ին ժամը 20:00 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվառի հանրապետության հրապարակի տոնածառը և կազդարարի տոնական միջոցառումների սկիզբը: Նույն ժամին կվառվեն նաև Երևանի մյուս վարչական շրջանների տոնածառերի լույսերը: Դեկտեմբերի 20-ից նաև կվառվեն Երևանի խողոցներում զարդարված լույսերը և Երևանը կմտի տոնական տրամադրության մեջ: Կարող եք այցելել հանրապետության հրապարակ կամ դիտել օնլայն այցելելով myyerevan.am կայքը: Դե ինչ սպասենք մինչ տոնածառի լույսերը կվառեն և Երևանը իսկապես կմտնի ամանորյա տրամադրության մեջ:
Աշխարհահռչակ սնոուբորդ արտադրող BLANK ընկերությունը նկարահանել է գովազդ, որտեղ նկարահանված 50-ից ավել մարդիկ սահում են իբր սառույցի վրայով: Իրականում նրանք սահում են ոչ թե սառույցի այլ աղի վրայով քանի որ գովազդը նկարահանվել է ամռանը: Գովազդը նկարել են ԱՄՆ-ի Յուտա նահանգում: Նկարահանված տարածքը ամբողջովին պատված է աղով: Թե քանի կիլոգրամ կամ տոննա աղ է ծախսվել գովազդը նկարահանելու համար ընկերությունը տվյալներ չի հաղորդում: Դե ինչ, դիտեք այս հետաքրքիր գովազդը:
Սա գուգլ կայքի մասին իմ առաջին նորությունն է: Այսուհետ ձեզ կներկայացնեմ գուգլ կայքի մասին նորություններ և այլ հետաքրքիր նյութեր:
Այսօր google.ru կայքը նշում էր Սովետական մեծ արտիստ և ծաղրածու Յուրի Նիկուլինի 90 ամյակը:Նիկուլինը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 18-ին և մահացել 1997 օգոստոսի 21-ին, 75 տարեկան հասակում: Յուրի Նիկուլինը սովետական մեծ արտիստ էր: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որից ամենահայտնին է "Կովկասի գերուհին" ֆիլմը, որտեղ խաղացել է "հիմարի" դերը: "Կովկասի գերուհին ֆիլմը նկարահանվել է 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից կատակերգական ժանրում: Յուրի Նիկուլինի և "Կովկասի գերուհին" ֆիլմի մասին մանրամասն կարող եք կարդալ սեղմելով գրվածների վրա:
Սա ֆեյսբուք սոցիալական կայքի մասին իմ առաջին նյութն է և առաջին նյութն էլ սկսում ենք մեծ քաոսով: Օրեր առաջ բոլոր կայքերում և սոցիալական կայքերում տիրում էր քաոս: Բոլորը քննարկում էին այն մասին, որ շուտով փակվելու է ֆեյսբուք սոցիալական կայքը: Նույնիսկ նշելի էին օրը`մարտի 12: Մի շարք լրատվական կայքեր և հեռուստաալիքներ ցուցադրում էին ֆեյսբուք սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մամուլի ասուլիսը, որտեղ Մարկը ասում էր, թե իբր ինքը ֆեյսբուք սոցիալական կայքը փակելու է այն պատճառով, որ ֆեյսբուք սոցիալական կայքի գրանցումներն անցնում են 1 միլիարդից և որ ֆեյսբուք սոցիալական կայքում տիրող քաոսը ազդում է իր նյարդերի վրա: Բոլոր ալիքներով ցուցադրում էին Մարկի մամուլի ասուլիսը, որտեղ կեղծ ձայնագրություններ էին կատարվել: Իսկ լրատվական կայքերը տեղադրել էին իրենց կայքում, այս նորությունը ֆեյսբուքի փակման վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցների մեծ մասը գործում է copy paste տարբերակով, այսինքն մի կայքից վերցնում են լուրը և առանց ստուգելու տեղադրում իրենց կայքում, այդ պատճառով սուտ լուրը տարածվել էր բոլոր կայքերում: Պարզվեց որ աշխարհահռչակ Weeklyworldnews.com լրատվական կայքը տեղադրել էր կեղծ լուրը իր կայքում ապացուցելու համար, որ բոլոր լրատվամիջոցները լուրերը վերցնում են իր կայքից: Ֆեյսբուք սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում տեղադրել է նյութ, որտեղ նշվում է, որ ֆեյսբուք սոցիալական կայքը երբեք չի փակվելու և որ ամենինչ դեռ առջևում է: Մարկի նյութը կարող եք կարդալ սեղմելով ԱՅՍՏԵՂ : ԵՎ վերջում մի բան, մի հավատացեք այն լուրերին, որոնք տեղադրվում են տարբեր լրատվական կայքերում: Փորձեք ձեր կարդացածը ճշտել և նոր բարցրաձնել քաոս:
Սա օդնոկլասսնիկ կայքի մասին իմ առաջին հոդվածն է: Այսուհետ ձեզ կներկայացնեմ օդնոկլասսնիկի մասին նորություններ, տարբեր հնարքներ և այլ հետաքրքիր նյութեր: Ձեզ եմ ներկայացնում մի ձև, որով կարող եք ունենալ մի քանի տարիք օդնոկլասսնիկում:
1. մտնում եք ձեր պրոֆիլ
2. սեղմում եք ձեր անունի վրա
3. գտնում եք այն տողը որտեղ գրված է` Город
4. Город դաշտում գրեք երկու այլ տարիք վերջում ամպայման գրելով лет բառը և բառը գրելուց հետո դրեք ստորակետ օրինակ` 18 лет, 19 лет:
5. այնուհետը պահպանեք տվյալները և ձեր պրոֆիլը կստանա նկարի մեջ կարմիրով նշված տեսքը:
Սա անելով դուք շփոթության մեջ կքցեք ձեր պրոֆիլը դիտողներին:
Այսօր`դեկտեմբերի 17-ին պաշտոնապես բացվում է hakblog.do.am կայքը: Այսուհետ ես իմ բլոգում տեղադրելու եմ տարատեսակ խաղեր, նկարներ, հետաքրքիր վիդոեներ, նորություններ սոց ցանցերի մասին և այլն: Այսինքն իմ բլոգը ոչ միայն բլոգ է այլ ավելին: Այնպես որ ձեզ մաղթում եմ բարի ժամանց իմ կայքում: Ի դեպ սա իմ կայքի առաջին նյութն է: Ձեզ դեռ շատ ու շատ հետաքրքիր նյութեր են սպասվում:
Հարգելի այցելուներ ձեզ եմ ներկայացնում մի կայք, որով կարող եք գումար աշխատել շատ հեշտությամբ: Այդ կայքը արդեն մի շարք երկրներում շատ սիրված և օգտագործվող seo sprint կայքն է: Կայքում կարող եք գումար աշխատել 4 եղանակով: Այժմ ձեզ կներկայացնեմ այդ չորս եղանակով: Առաջին եղանակով դուք պետք է ընդամենը այցելեք կայքում առաջարկվող կայք և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո կստանաք որոշակի գումար: Երկրորդ տարբերակով պետք է այցելեք տրված կայք և այնուհետև պատասխանեք հարցին: Ճիշտ պատասխանելու դեպքում դուք կտեղափոխվեք նշված կայք և կստանաք գումար: Երրորդ եղանակով դուք պետք է անցնեք թեստ և եթե ճիշտ պատասխանեք բոլոր հարցերին ապա կստանաք որոշակի գումար: Իսկ չորրորդ եղանակով դուք կարող եք ստանալ 5-10 անգամ ավելի շատ գումար քան նախորդ առաջադրանքներից: Չորրորդ եղանակով դուք պետք է կատարեք տվյալ մարդու առաջադրանքը, օրինակ` գրանցվել ինչ որ կայքում նկարին մեկնաբանություն գրել և այլն: Հավաքված գումարը կարող եք ստանալ web money, liqpay, liberty reserve կամ alert pay ծրագրերի միջոցով: Կայքում գրանցվելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ և այնուհետև գրանցվելու կոճակը: ԵՎ ամենակարևորը հիշեք և ստուգեք որ կարմիրով նշված տողում գրված լինի 501941 թվերը եթե գրված չէ ապա ամպայման գրեք: