Գիտնականներն ապացուցել են, որ հաճախ մարդիկ տեքստը կարդալուց չեն կարդում ամբողջ բառը այլ կարդում են բառի առաջին և վերջին երկու տառերը և միանգամից հասկանում բառը: Այս նկարի տեքստը ընթերցելով այն մարդիկ, ովքեր շուտեն հասկանում բառը չեն հասկանա, որ բառի տառերը խառն են գրած: Սա չի համարվում օպտիկական խաբկանք, ուղակի այն նշեցի հենց այդ վերնագրի տակ:
Ուշադիր նայեք նկարին: Նկարի կենտրոնը սպիտակ է, իսկ եզրագծերի մեջ մարմնագույն: Իրականում նրանք երկուսն էլ նույն գույնն են: Եթե նկարը մոտեցնեք կտեսնեք, որ երկուսնել նույն գույն են: Կարող եք ստուգել նաև ֆոտոշոփ կամ այլ ծրագրերով:
Ձեզ եմ ներկայացնում արդեն բոլորի կողմից շատ սիրված և ծանոթ օպտիկական խաբկանք: 30 վայրկյան ուշադիր նայեք նկարի մեջտեղի 4 կետերին: Ի դեպ նայելու ընթացքում աչքերը չպետք է թարթել: 30 վայրկյան նայելուց հետո բարձրացրեք ձեր գլուխը դեպի առաստաղ և անընդհատ թարթեք ձեր աչքերը: Թարթելով դուք կտեսնեք Հիսուս Քրիստոսի պատկերը: Հետագա նյութերից մեկում ձեզ կներկայացնեմ այս օպտիկական խաբկանքի գաղտնիքը:
Դուք այժմ տեսնում եք երկու նկար, որտեղ ձախ կողմում պառավ է իսկ աջում ջահել աղջիկ: Պառավը ջղայնացած է, իսկ աղջիկը ոչ: Փորձեք 4-5 քայլ ետ գնալ համակարգչից և դուք կտեսնեք հակառակը: Ի դեպ սա իմ բլոգի առաջին և նկարն է և օպտիկական խաբկանքը:Այսուհետ ձեզ կցուցադրեմ ամենահետաքրքիր նկարները, օպտիկական խաբկանքները և այլ: Իսկ եթե դուք ունեք օպտիկական խաբկան կամ այլ նկար, որը հետաքրքիր է կարող եք ուղարկել այս էլոկտտրոնային փոստին` hakobparsamyan@yahoo.com: Իսկ տարվա վերջում կնտրենք լավագույն նկարը և նկարի ուղարկողը կստանա մրցանակ: