Վերջերս ֆեյսբուքում գործում է մի հետաքրքիր ֆունկցիա, որին քչերն են ծանոթ: Այսուհետ ֆեյսբուքի ձեր պրոֆիլով կարող եք աշխարհի բոլոր երկրներ ուղարկել անվճար SMS-ներ: Ընդամենը պետք է այցելեք այդ էջ, ընտրեք երկիրը, գրեք հեռախոսահամարը և տեքստը և ուղարկեք: Հայաստանի բաժանորդներին ուղարկելու համար պետք է գրեք համարն առանց 0-ի օրինակ` 099-ի փոխարեն գրեք 99 և համարը: Էջը այցելելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:
Այսօրվանից արդեն բոլորին հասանելի է ֆեյսբուքի նոր timeline-ը: Եթե օրեր առաջ փորձնական տարբերակն էր, որը տևելու էր 7 օր, ապա հիմա արդեն հասանելի է բոլորին: Ֆեյսբուքի նոր timeline ձեզ մի շարք հնարավորություններ է տալիս: Օրինակ արդեն դուք կարող եք ունենալ ոչ թե մեկ այլ երկու նկար, հիմնական և շապիկի նկարներ: Նաև նոր տեղեկություններ չեն լինելու կայքում: Այն ինչ հրապարակվել է ձեր պատին արդեն վաղուց եղել է նրանց էջում: Նաև եթե կա ինչ որ տեղեկություն կամ նյութ, որը չեք ուզում ոչ ոք տեսնի կարող եք անտեսանելի դարձնել գաղտնիության կարգավորումների միջոցով: Գաղտնիության կարգավորությունները մնացել են նույնը: Մարդիկ կարող են կայքում ավելացնել իրենց կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, որպեսզի դրանք տեսնեն ժամանակագրական հաջորդականությամբ: Կայքը ցուցադրելու է ձեր ծնունդից մինչև առ այսօր հրապարակված բոլոր տվյալները: Կարող եք Activity Log էջի շնորհիվ կարգավորել timeline-ում երեվացող տեղեկատվությունը: Եվ վերջում որ timeline-ը ինքն է որոշելու թե որ տեղեկությունն է ավելի կարևոր և հենց դա էլ հրապարակի: Ֆեյսբուքի նոր timeline-ը արժանացել է մի շարք քննադատությունների և լավ և վատ: Ոմանք շատ գոհ են նոր timeline-ից, իսկ ոմանք շատ դժգոհ: Բայց դե ինչ արած, ոչինչ չենք կարող անել, քանի որ ֆեյսբուքը գնում է առաջ և Մարկ Ցուկերբերգն անում է ամենինչ, որ ֆեյսբուքը ընդլայնի իր օգտվողների թիվը: Ի դեպ ֆեյսբուքը աշխարհում առաջինն է իր օգտվողների քանակով:
Մի քանի օր առաջ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ: Ֆրասիայում թուրք համայնքը չդիմացած զայրույթին և ցույց կազմակերպեց: Իսկ ոմն Fatih Çiftçi-ին չկարողացավ մասնակցել ցույցին և ֆեյսբուքի "Հայկական հարցեր" խմբում փորձեց գովաբանել թուրքիային և գուգլ կայքի թարգմանչի շնորհիվ փորձեց հայերեն թարգմանել "Long Live Turkey" բառը և ստացավ Կեցցե հնդկահավ արտահայտությունը: Այս արտահայտությունը շատ մեծ աղմուկ բարձրացրեք ամբողջ Հայաստանում: Աղմուկը տարածվեց նաև Հայստանից դուրս: Շատ արտասահմանյան թերթեր անդրադարձան այս թեմային: Հատկապես ֆեյսբուք սոցիալական կայքում տիրում էր շատ մեծ քաոս: Բոլորը քննարկում էին այս արտահայտությունը, գրում տարբեր մեկնաբանություններ և ոմանք էլ բացում էին "Կեցցե հնդկահավ" անունով էջեր: Դե ինչ հուսով ենք Մեր մյուս թուրք "ընկերներն" էլ կզվարճացնեն մեզ նմանատիպ արտահայտություններով:
Լայքոմանիա... Ահա այսպես եմ անվանում ֆեյսբուք սոցիալական կայքում լայքերի հանդեպ հիվանդությունը: Մարկ Ցուկերբերգի մտքի թռիչքը հասցրեց նրան, որ մարդիկ արդեն կախում ունեն այս կոճակից: Շատ մարդիկ իրենց թերագնահատել են այս կոճակի պատճառով: Մի թե այս կոճակն է որոշում նկարում պատկերված մարդու կամ առարկայի գեղեցկությունը: Մի թե արժե քայքայել նյարդային համակարգը ինչ-որ անիմաստ կոճակի պատճառով: Ֆեյսբուքում արդեն ոչ միայն մարդիկ են փորձում տեսնել թե քանի հոգի է հավանում իր նկարը, այլ նաև այլ հայտնի կազմակերպություններ: Շատ կազմակերպություններ կազմակերպում են մրցույթներ և որոշում հաղթողին լայքերի քանակով: Արժե արդյոք մարդուն գնահատել մեկ կոճակով, որի սեղմումը շատ հաճախ կեղծվում է հակերների և այլ մարդկանց կողմից: Ոչ միայն ֆեյսբոււք սոցիալական կայքում է տիրում այս հիվանդությունը, այլ համարյա բոլոր սոցիալական կայքերում: Օրինակ բոլորի կողմից շատ հայտնի օդնոկլասսնիկի կայքում գործում է класс կոճակը, որը ավելի մեծ քաոս է առաջացրել այդ սոցիալական կայքում: Մարդիկ շատ հաճախ իրար են ուղարկում այսպիսի տեսքով նամակներ "որ խնդրեմ ստասուսիս կլաս կտաս": Շատ խաճախ հենց իրենց ստասուսում են գրում այս տեքստը: Ավելի հանդարտ է twitter սոցիալական կայքում, որտեղ tweet կոճակը իրենից մեծ բան չի ներկայացնում և հանդիսանում է ուղղակի նյութերի տարածում տվյալ սոցիալական կայքում: Իսկ google+ սոցիալական կայքում դեռևս ամենինչ հանդարտ է և մարդիկ դեռ չեն տարվել +1 կոճակով: Հուսով եմ այս սոցիալական կայքը կդառնա իսկական սոցիալական կայք, որը շատ անհրաժեշտ է մարդկանց:
Հ.Գ. Մի տարվեք ֆեյսբուքում կամ այլ սոցիալական կայքերում ինչ որ մի կոճակով մարդկանց նկարները կամ նյութերը գնահատող անձ, քանի որ ձեր գնահատելը կամ չգնահատելը մեծ դեր կարող է խաղալ տվյալ մարդու հոգեկան աշխարհի մեջ:
Սա ֆեյսբուք սոցիալական կայքի մասին իմ առաջին նյութն է և առաջին նյութն էլ սկսում ենք մեծ քաոսով: Օրեր առաջ բոլոր կայքերում և սոցիալական կայքերում տիրում էր քաոս: Բոլորը քննարկում էին այն մասին, որ շուտով փակվելու է ֆեյսբուք սոցիալական կայքը: Նույնիսկ նշելի էին օրը`մարտի 12: Մի շարք լրատվական կայքեր և հեռուստաալիքներ ցուցադրում էին ֆեյսբուք սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մամուլի ասուլիսը, որտեղ Մարկը ասում էր, թե իբր ինքը ֆեյսբուք սոցիալական կայքը փակելու է այն պատճառով, որ ֆեյսբուք սոցիալական կայքի գրանցումներն անցնում են 1 միլիարդից և որ ֆեյսբուք սոցիալական կայքում տիրող քաոսը ազդում է իր նյարդերի վրա: Բոլոր ալիքներով ցուցադրում էին Մարկի մամուլի ասուլիսը, որտեղ կեղծ ձայնագրություններ էին կատարվել: Իսկ լրատվական կայքերը տեղադրել էին իրենց կայքում, այս նորությունը ֆեյսբուքի փակման վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցների մեծ մասը գործում է copy paste տարբերակով, այսինքն մի կայքից վերցնում են լուրը և առանց ստուգելու տեղադրում իրենց կայքում, այդ պատճառով սուտ լուրը տարածվել էր բոլոր կայքերում: Պարզվեց որ աշխարհահռչակ Weeklyworldnews.com լրատվական կայքը տեղադրել էր կեղծ լուրը իր կայքում ապացուցելու համար, որ բոլոր լրատվամիջոցները լուրերը վերցնում են իր կայքից: Ֆեյսբուք սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում տեղադրել է նյութ, որտեղ նշվում է, որ ֆեյսբուք սոցիալական կայքը երբեք չի փակվելու և որ ամենինչ դեռ առջևում է: Մարկի նյութը կարող եք կարդալ սեղմելով ԱՅՍՏԵՂ : ԵՎ վերջում մի բան, մի հավատացեք այն լուրերին, որոնք տեղադրվում են տարբեր լրատվական կայքերում: Փորձեք ձեր կարդացածը ճշտել և նոր բարցրաձնել քաոս: