Օրեցօր օդնոկլասսնիկի կայքը նմանվում է ֆեյսբուքին վերձնելով նրա մի շարք ֆունկցիաները: Այս քայլով նա ուզում է ձեռք բերել շատ բարձր համբավ և ունենա մեծ թվով այցելություններ: Ես փնտրել եմ և գտել եմ մի շարք նմանություններ և եթե դուք էլ գտնեք այլ նմանություններ կարող եք այն ուղարկել իմ էլ.փոստին` hakobparsamyan@yahoo.com-ին: Այժմ ձեզ եմ ներկայացնում իմ կողմից գտնված 5 նմանությունները:
1.Տեսազանգ
Ֆեյսբուքն արդեն ինչքան ժամանակ է ունի տեսազանգի հնարավորությունը, որի շնորհիվ կարող եք խոսել ձեր ընկերների հետ միևնույն պահին նրանց տեսնելով: Օդնոկլասսնիկի այս նոր հնարավորությունը գոհացրել է շատերին, բայց անկնհայտ է, որ օդնոկլասսնիկը այս հնարավորությունը վերձրել է ֆեյսբուքից:
2.Ստեղծել իրադարձություն
Ֆեյսբուքի ստեղծման օրվանից նա ունեցել է իրադարծություններ ստեղծելու հնարավորություն, որով կարող եք ստեղծել մի իրադարձություն, նշել օրը, ժամը, տեղը և բնութագիրը ու հրավիրել ձեր ընկերներին: Օդնոկլասսնիկը ստեղծել է ևս նմանատիպ հնարավորություն, որով կարող եք կատարել նույն բաներն ինչ ֆեյսբուքում: Սա ևս մեկ ապացույց է, որ օդնոկլասսնիկը նմանվում է ֆեյսբուքին:
3. Класс...
Դուք էլ գիտեք, որ ֆեյսբուքն ունի հավանել կոճակը, որով կարող եք հավանել ինչ որ նյութ, նկար վիդեո կամ այլ նորություններ: Օդնոկլասսնիկը վերջին ամիսների թողարկեց կլասս կոճակը, որով նույպես կարող եք հավանել ինչ որ նկար, վիդեո ստատուս և այլ նյութեր:
4.Հաշվի կարգավորումներ
Ֆեյսբուքում դուք կարող եք կարգավորել ձեր գաղտնիության տվյալները և ընտրել, թե որ տվյալը ով կարողանա տեսնել: Օդնոկլասսնիկը օրեր առաջ մի փոփոխություն կատարեց, որով դուք կարող եք ընտրել թե ով կարողանա տեսնել ձեր որոշ տվյալները: Այս քայլը իսկապես ապացուցում է, որ օդնոկլասսնիկը նմանվում է ֆեյսբուքին:
5.Անվանային հասցեներ
Ինչպես գիտեք ֆեյսբուք սոցիալական կայքում դուք կարող եք թվային հասցեն փոխեք անվանայինի: Օդնոկլասսնիկը նախկինում չուներ այս հնարավորությունը և գործում էր միայն թվային հասցեներ: Իսկ այժմ օդնոկլասսնիկը ունի նաև անվանային հասցեներ: Եվ սա էլ 5-րդ ապացույցը, որ օդնոկլասսնիկը նմանվում է ֆեյսբուքին:Ի դեպ թեկուզ այն փաստին, որ շուտով փակվելու է օդնոկլասսնիկի.ռու կայքը, նրա տնօրենը հայտարարեց, որ փոխելու է ամեն ինչ իր սոցիալական կայքում: Սկսած լոգոյից վերջացած դիզայնից: